ՀՈՒՆՎԱՐԻ 20. «ԸՆԴՈՒՆԵԼ ՄԵՐ ՄԵՂՔԸ»

Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են

Սաղմոս 32-ում Դավիթ թագավորը գրում է իր անձնական փորձառության մասին.

«Երբ որ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին իմ ամեն օր հառաչելով։ Որովհետև ցերեկ և գիշեր Քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա. իմ թացությունն ամռան չորություն դարձավ։ Ես մեղքս հայտնեցի Քեզ և անօրինությունս չծածկեցի. ասացի, թե՝ անօրինությունս խոստովանեմ Տիրոջը։ Եվ Դու թողեցիր իմ մեղքի անօրինությունը»։

(3-5 խոսքեր)

Ես հավատում եմ, որ երբ Դավիթը գրում էր այս խոսքերը, նա իր մտքում ուներ Բերսաբեի դեպքը, որ խեթացի Ուրիայի կինն էր։ Դա մի սարսափելի իրավիճակ էր, երբ Դավիթը շնություն է գործում, որից հետո սպանություն է իրականացնում՝ շնությունը թաքցնելու համար։ Դավիթը, ակներև, մեզանից շատերի նման էր։ Նա փորձում էր անտեսել այն։

Հաջորդ համարներում Դավիթն անձնական խնդրանք է ներկայացնում.

«Սրա համար ամեն բարեպաշտ աղոթք կանի Քեզ՝ Քեզ գտնելու ժամանակ։ Հիարվի, շատ ջրերի հեղեղները վեր կենալիս չեն հասնի նրանց վրա։
Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. փրկության երգերով կպատես ինձ»։

(6-7 խոսքեր)

Երբեք ուշ չէ մեր մեղքերն Աստծուն խոստովանելու և Իր փրկության մեջ ապաստան գտնելու համար։ Նա կազատի մեզ մեր մեղքերից, եթե միայն ընդունենք դրանք և զղջանք։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ քանի որ ես պատրաստակամորեն խոստովանում եմ յուրաքանչյուր մեղք, որը կփորձեի թաքցնել, Դու ներեում ես իմ հանցանքը։ Դու պահպանում ես ինձ փորձությունից և շրջապատում ես ինձ փրկությամբ։ Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։ Ամեն։