ՀՈՒՆՎԱՐԻ 9. «ԱՆԲԱՍԻՐ ԳԱՌԸ»

Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։

Մենք փրկագնվեցինք կամ հետ գնվեցինք մեր կյանքի հին, չար, անաստվածային ապրելակերպից, սատանայի տիրապետությունից, մեղքի դատապարտությունից և ավերողի հարձակումների առաջ բաց լինելուց։ Սակայն մենք ինչպե՞ս փրկագնվեցինք.

«Իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես մի անբիծ ու անարատ գառան»։

1-ին Պետրոս 1։18-19

Մենք փրկագնված ենք Հիսուս Քրիստոսի թանկագին արյամբ առանց որևէ թերության, առանց նախածին մեղքի, առանց բծի, առանց անձնական մեղքի, որովհետև Աստծո անբասիր Գառը վերցրեց աշխարհի մեղքը։ Միայն նրա արյամբ է մեր քավությունը. չկա որևէ այլ արժեք, որը կվճարվեր մեր քավության համար։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը՝ Աստծո անարատ Գառը, հեռացրել է իմ մեղքերը։ Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։ Ամեն։