Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը

Եբրայեցիներին 3:1-ը մեզ խրատում է, որ ճիշտ դավանություն անենք։ Այնուհետև, Եբրայեցիներին 4:14-ն ասում է, որ մեր «դավանությունը պինդ բռնենք»։ Երբ Աստվածաշունչը Հիսուսին մեր Քահանայապետն է կոչում, մենք անմիջապես գիտակցում ենք, որ մեր անունից արվող նրա ծառայությունը կազմվում է ըստ մեր դավանությունների։

Մեր դավանությունը պինդ բռնել նշանակում է, որ չպետք է փոփոխենք այն, ինչ ասել ենք։ Մեր բերանի խոսքերը պետք է համաձայնեցնենք Աստծո Խոսքի հետ։ Եբրայեցիներին 10:23-ը՝ այն քայլը, որ հիմա քննարկում ենք, ասում է. «Պինդ, անսայթաք բռնենք հույսի դավանությունը»։ Ուշադրությու՛ն դարձրեք անսայթաք բառին։

Եթե Եբրայեցիների գրքի այս հատվածներին հերթականությամբ ենք նայում, ապա գտնում ենք, որ մեր դավանությանն առնչվող երեք արդյունավետ քայլեր կան։Առաջին, մենք դավանում ենք, երկրորդ, պինդ բռնում ենք արդեն իսկ արված դավանությունը, երրորդ, մենք այն անսայթաք ենք բռնում։

Ինչու՞ է արդյոք «անսայթաք» բառը ներգրավված այստեղ։ Ըստ իս, անձնական փորձառության և տրամաբանության վրա հիմնվելով, այս բառի առկայությունը ենթադրում է, որ երբ ճիշտ դավանություն ենք անում, ապա մենք պիտի դիմակայենք այն բացասական ուժերին ու ճնշումներին, որ կգան մեր դեմ։ Եթե անգամ ճիշտ դավանություն ենք արել ու այն պինդ բռնած ենք, ժամանակ կարող է գալ, երբ կթվա, որ սատանայի բոլոր ուժերն ու խավարի զորությունները արձակվել են ընդդեմ մեզ։ Սա դավանությունը բաց թողնելու փորձություն է։ Սակայն հեղինակն ասում է. «Բաց մի՛ թող. այն պի՛նդ բռնիր առանց սայթաքելու»։ Որքան խավար է իրավիճակը և որքան մեծ է խնդիրը, այնքան ավելի կարևոր է, որ պինդ և անսայթաք բռնենք դավանությունը։

Աստված հավատարիմ է։ Նա հավատարիմ է Իր Խոսքին։ Հիսուսն է մեր Քահանայապետը։ Եթե միայն անսայթաք ու պինդ բռնենք մեր դավանությունը, ապա Նա կկատարի Իր գործը որպես մեր Քահանայապետ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու հավատարիմ ես. ինձ հույս ես տալիս։ Հռչակում եմ, որ ես կատարում եմ իմ դավանությունը և չեմ փոփոխում այն, այլ անսայթաք ու պինդ բռնում եմ այն։ Ես անսայթաք և պին կբռնեմ իմ դավանությունը։ Ամեն։