ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13. «ՎԱՅԵԼԵԼ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

Զգուշանա՛նք, որ Քրիստոսի հանգիստը մտնելուց չուշանանք

Մենք խոսում ենք տասանորդի մասին՝ այն, ինչ Աստված պահանջում է մեր եկամուտից, իսկ ի՞նչ կասենք մեր ժամանակի հանդեպ Աստծո պահանջների մասին։ Իսրայելացիներից Աստված պահանջում էր շաբաթվա յոթ օրերից մեկը, որն ավելի մեծ մաս էր կազմում, քան այն, ինչ Նա պահանջում էր նրանց նյութական ունեցվածքից։ Եկեղեցում այսօր քանի՞ մարդ է յոթ օրից մեկն իրապես նվիրում Աստծուն։ Սա պատճառներից մեկն է, որ այդքան շատ նյարդային խաթարումներ կան. ջախջախված, բուռն ու զբաղված մարդիկ, ովքեր երբեք ոչ մի գործ ավարտին չեն հասցնում։

Աստված առաջինն էր, ով հասնգստացավ։ Նա աշխատեց, հետո հանգստացավ։ Իմ պաղեստինցի արաբ ընկերը, ով շատ ռեստորանների սեփականատեր է, ասում է. «Աստված աշխատեց ոչ այն պատճառով, որ Նա պետք է հոգար իր ընտանիքի համար։ Աստված հանգստացավ ոչ այն պատճառով, որ Նա հոգնած էր։ Դա մի շատ ավելի բարձր մակարդակ էր։ Աստված աշխատեց, քանի որ Նա արարիչ է»։ Հավատում եմ՝ Աստված հանգստացավ, որովհետև Նա ուզում էր վայելել այն, ինչ արարել էր։ Եթե երբեք ժամանակ չենք հատկացնում՝ վայելելու այն, ինչ արարել ենք, ապա մենք խղճալի վիճակում ենք։

Ո՞րն է ավելի շատ հավատք պահանջում՝ աշխատե՞լը, թե՞ հանգստանալը։ Իսրայելն անհավատության պատճառով չմտավ հանգիստը։ Քրիստոնյան ինչու՞չի կարողանում հանգստանալ։ Դարձյալ անհավատության պատճառով։ Սա է խնդրի ախտորոշումը։

Հանգստությունը գալիս է, երբ գիտակցում ենք, որ Աստված է դրել դրա սկիզբը։ Ես և կինս սովորաբար «արձակուրդ» էինք մեկնում։ «Արձակուրդ» նշանակում է, որ անելու ոչինչ չունես։ «Արձակուրդի» արմատը արձակ բառն է։ Թեպետ երբեմն լավ է, երբ անելիք չկա։ Սակայն ես և կինս գտնում էինք, որ սխալ է արձակուրդ բառն օգտագործելը։ Փոխարենը մենք այդ ժամանակամիջոցը կոչեցինք տոներ, որն իր մեջ «սուրբ օրեր» իմաստն է կրում։ Աստված ցույց տվեց մեզ, որ երբևէ տոն չպահելը մեղք է։ Իսրայելի օրացույցում, ինչպես Աստված էր սահմանել, բազում պարտադիր տոներ կային։ Ընտրության հնարավորություն չկար։ Դրանք Աստծո կողմից սահմանված տոներ էին. պատճառն այն չէ, որ ինչ-որ մեկն ուզում է ծուլանալ, բայց որովհետև Աստված պատվիրել է տոներ ունենալ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Ես հռչակում եմ, որ Աստված հանգստացավ, որպեսզի վայելի այն, ինչ Նա արարել էր, և ես էլ նույնը կանեմ։ Ես պետք է զգուշանամ, որ Քրիստոսի հանգիստը մտնելուց չուշանամ։ Ամեն։