ՄԱՅԻՍԻ 29. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ. ՀԱՐՈՒՑՅԱԼ ԿՅԱՆՔ»

Հիսուսը մահացավ, որպեսզի մենք հավիտյան միանանք Աստծուն

 

Հիսուսը բոլոր ոլորտներում ճաշակեց մահը ամենքի համար, որպեսզի մենք ամեն ոլորտում կյանք ունենանք։ Երեկ մենք խոսեցինք առաջին ոլորտի մասին, որը հոգևոր կյանքն է։ Այսօր կանդրադառնանք երկրորդ ոլորտին, որը ֆիզիկական կյանքն է։ Այս կյանքը երկու հաջորդական փուլերով է գալի։ Առաջին՝ մենք կյանք ենք ունենում հիա մեր ֆիզիկական մարմինների մեջ։ Սակայն մեր մարմինները մահկանացու են. այսպիսով՝ երկրորդ՝ հարության ժամանակ մեր մարմինները կվերափոխվեն անմահ մարմինների․

«Եվ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է (սա նշանակում է «ձեր մեջ բնակվում է հիմա», ոչ թե հարությունից հետո), ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգով, որ ձեզանում բնակված է։

Հռոմեացիներին 8:11

Մենք ամենքս մահկանացու մարմին ունենք՝ հարուցյալ կյանքով։ Մահկանացու մարմին, որի մեջ, սակայն, դրսևորվում է հարուցյալ կյանքը։ Ոչ թե ուղղակի գործում է մարմնի մեջ, այլ դրսևորվում է։ Եթե այս խոսքը չի վերաբերում աստվածային բժշկությանը և աստվածային ֆիզիկական ուժին ու կենսունակությանը, ուրեմն ես չեմ հասկանում դրանց իմաստը։ Սակայն սա վերջաբանը չէ։ Վերջաբանը փոխակերպված մարմինն է։ Այս փոխակերպված մարմնի վերաբերյալ Պողոսը գրում է.

«Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. ոչ թե ամենքս կննջենք, այլ ամենքս կփոխվենք։ Հանկարծ՝ մի ակնթարթում, հետին փողի ժամանակին, որովհետև փողը կփչվի, և մեռելները հարություն կառնեն անապականելի, և մենք կփոխվենք, վասնզի պետք է, որ այս մահկանացուն հագնի անապականությունը, և այս մահկանացուն հագնի անմահականը»։

1-ին Կորնթացիներին 15:51-53

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ կյանք ունեմ՝ հարուցյալ կյանք հիմա և հավիտենական կյանք, քանի որ Հիսուսն իմ փոխարեն ճաշակեց մահը։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը մահացավ, որպեսզի ես հավիտյան միանամ Աստծուն։ Ամեն։